«Բարսելոնայի» կիսապաշտպան Խավին հայտարարել է, որ «Բարսելոնայի» վերջին տարիների հաջողությունները այնքան էլ չեն գնահատվում Իսպանիայում, ինչպես նաև անդրադարձել է գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի թիմում մնալ կամ չմնալու հարցին:
«Բարսայի» հաղթանակները ավելի շատ գնահատվում են Իսպանիայից դուրս, քանի որ Իսպանիայում շատ լուրջ են վերաբերվում «Բարսա» - «Ռեալ» հակամարտությանը, իսկ այստեղ մադրիդի երկրպագուներն ավելի շատ են:
ՄԵնք պատրաստ չենք լսել Գվարդիոլայից «ոչ» պատասխանը: Հուսով ենք` նա կշարունակի մարզել թիմը:
Գվարդիոլան առաջատար է հանդերձարանում: Նա կարգապահություն է մտցել թիմում և մեզ հաղթող է դարձրել: Կարծում եմ, նա չի թողնի ակումբը»,- իսպանացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Goal.com-ը: