Ավարտին է մոտենում ֆուտբոլի Իսպանիայի Պրիմերայի 28-րդ տուրը, որի նախավերջին երկու հանդիպումներն արդեն ավարտվել են:
Շատ կարեւոր հաղթանակ տարավ "Սեւիլիան", որն ընթացիկ մրցաշրջանում անհաջող է հանդես գալիս եւ հաշվետու տուրից առաջ գտնվում էր Պրիմերան լքող վտանգավոր գոտու անմիջական հարեւանությամբ:
"Բետիսը", որը նույնպես վտանգավոր գոտում է, սեփական հարկի տակ չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը` կատալոնական "Էսպանյոլի" հետ կայացած խաղում` պատասխան գնդակն ընդունելով հանդիպման վերջին րոպեին:
"Սեւիլիան" արտագնա խաղում 3:0 հաշվով առավելության հասավ Սանտանդերի "Ռասինգի" նկատմամբ: Այս հաղթանակից հետո "Սեւիլիան" բավական շտկեց իր մրցաշարային դիրքը, իսկ "Բետիսն" առայժմ շարունակում է ընթանալ վտանգավոր գոտու հարեւանությամբ: