Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է իր թիմի կազմում տեսնել «Բենֆիկայի» կիսապաշտպան Ակսել Վիտցելին, տեղեկացնում է Record պարբերականը:
Ըստ այդ պարբերականի, Վիտցելի խաղը շատ է դուր եկել պորտուգալացի մասնագետին, որի կարծիքով Վիտցելը 23 տարեկան հասակում հասուն ֆուտբոլ է ցուցադրում, բացի այդ բելգիացին կարող է խաղալ կիսապաշտպանության տարբեր դիրքերում:
Այսպիսով, Վիտցելը կարող է դառնալ «Բենֆիկայի» 4-րդ ֆուտբոլիստը, որը գնվել է Մոուրինյոյի հրահանգով: Այդ թիմից «Չելսի» է տեղափոխվել Տիագու Մենդեշը, իսկ Անխել դի Մարիան և Ֆաբիու Կոենտրաուն համալրել են մադրիդյան ակումբի շարքը, այս երեքի տրանսֆերի համար ծախսվել է 72 մլն եվրո: