Ռեալ» ֆուտբոլային ակումբը հայտարարել է, որ պատրաստվում է հանգստյան գոտի կառուցել ԱՄԷ-ում, որը պետք է պատրաստ լինի մինչև 2015թ., հաղորդում է РИА «Новости»-ն:
Real Madrid Resort Island հանգստյան գոտու մակերեսը կազմելու է 430ք/մ: Ակնկալվում է, որ այդ նպատակն իրագործելու համար կպահանջվի 1մլրդ դոլար:
«Կարծում եմ, սա շատ լավ ռազմավարական քայլ է` ուղղված մեր ակումբի ընդլայմանը Մերձավոր Արևելքում», - ասել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը:
Հանգստյան գոտում կառուցվելու է 10 հազար հանդիսատեսի համար նախատեսված մարզադաշտ, բարձրակարգ հյուրանոցներ և առանձնատներ, զվարճանքների զբոսայգի, «Արքայական ակումբի» թանգարանը և բազում մարզական օբյեկտներ: Շինարարությունն իրականացվելու է Ռաս-Էլ-Հայմայի աջակցությամբ: