«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն հայտարարել է, որ խաղադաշտից դուրս իր մասին խոսակցությունները չեն ազդում իր մարզավիճակի վրա, տեղեկացնում է TribalFootball.com-ը:
«Ես իմ լավագույն մարզավիճակում չեմ եղել այս մրցաշրջանում: Երբ դու խաղում ես «Բարսելոնայի» կազմում, միշտ բոլորը ուշադիր նայում են քո խաղերը: Եթե դրան ավելացնեք խաղադաշտից դուրս իմ անձնական կյանքը, ապա դրա մասին էլ շատ են հետաքրքրվողները: Այդ խոսակցությունները և նման բաները չեն ազդում իմ մարզավիճակի վրա: Իմ կարծիքով, ես դեռ կարող եմ ավելացնել: Ես բազմաթիվ վնասվածքներ ստացա, երբ թիմին անհաժեշտ էի»,-ասել է Պիկեն: