Ֆրանսիական ՊՍԺ-ն լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեի ծառայություններով:
Պորտուգալացուն իր թիմում շատ է ցանկանում տեսնել թիմի իտալացի մասնագետ Կառլո Անչելոտտին: վերջինիս խոսքերով Պեպեն իդեալական կերպով կարող է մերվել թիմին: Բայց Պեպեի Ֆրանսիա տեղափոխվելու հարցում լուրջ խոչընդոտ կարող է հանդիսանալ նրա համար պահանջվող գումարը` 30 մլն եվրո, իսկ ֆրանսիացիները պատրաստ են միայն 25մլն վճարել:
Պեպեի հետ պայմանագիրը «արքայական» ակումբի հետ ավարտվում է 2016թ.-ի վերջին: