«Վիլյառեալի» հարձակվող բրազիլացի Նիլմարը կարծում է, որ իր թիմը պետք է բարելավի արդյունքները, որպեսզի կարողանա մնալ Լա լիգայում, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ «դեղին սուզանավն» առայժմ 17-րդն է մրցաշարային աղյուսակում և այսօր 29-րդ տուրի շրջանակներում կհանդիպի Մադրիդի «Ռեալին»:
«Ես խնդրում եմ մեր երկրպագուներին, որպեսզի նրանք աջակցեն մեր գլխավոր մարզիչ Միգել Անխել Լատինույին:
Վերջին անհաջողություններից հետո մեր վիճակը ավելի բարդացավ: Իհարկե «Ռեալի» հետ խաղում, մրցակիցը ֆավորիտի կարգավիճակում է, սակայն ֆուտբոլում անհավանական ոչինչ չկա»,- ասել է Նիլմարը: