Մեսսին երեկ շրջանցեց Սեզար Ռոդրիգեզին խփած գոլերի քանակով և դարձավ Բարսելոնայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն: Սա մի իրադարձություն էր, որին չէր կարող չանդրադառնալ համաշխարհային մամուլը:
Հերթական անգամ համաշխարհային մարզական լրատվամիջոցների առաջին էջերին Լեո Մեսսին է, ով երեկ դարձավ ակումբի լավագույն ռմբարկուն ողջ պատմության ընթացքում: Ամենայուրօրինակը, թերևս, արգենտինական Ole - ն է արձագանքել, որը մեկ օրով փոխել է իր անվանումը` կոչվելով Cule: