Կրիշտիանու Ռոնալդու. «Սերիա Ա-ն այն առաջնությունը չէ, որտեղ կուզեի խաղալ»
Հեղինակ: Admin |
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն La Gazzetta dello Sport-ի հետ զրույցում մեկնաբանել է «Միլանի» սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնիի խոսքերը, որի համաձայն միլանյան ակումբը ցանկանում է գնել պորտուգալացուն:
- Ես նույնպես շատ բանի մասին եմ երազում, բայց իմ երազանքները ֆուտբոլի հետ կապված չեն: Ես հարգում եմ մարդկանց երազանքները, բայց ես երջանիկ եմ «Ռեալում»:
Անկեղծ ասած, Սերիա Ա-ն այն առաջնությունը չէ, որտեղ կուզեի շարունակել կարիերաս: Այնտեղ գերազանց ֆուտբոլիստներ ու շատ ուժեղ թիմեր կան, բայց ես կնախընտրեի մնալ Իսպանիայում,- եզրափակել է Ռոնալդուն: