Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարող է մեկամյա արձակուրդ վերցնել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, հաղորդում է The Times-ը:
Նախորդ շաբաթ իսպանացի մասնագետը հանդիպել է կատալոնական ակումբի նախագահ Սանդրո Ռոսելի հետ և քննարկել իր պայմանագրի երկարաձգման հարցը, սակայն կողմերին չի հաջողվել ընդհանուր համաձայնության գալ: