Բիլարդո. Ես երեք անգամ խնդրել եմ Մեսսիի մարզաշապիկը
Հեղինակ: Admin |
Արգենտինայի հավաքականի տեխնիկական տնօրեն Կառլոս Բիլարդոն գովեստի խոսքեր է ասել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հասցեին, տեղեկացնում են արգենտինական ԶԼՄ-ները:
Բիլարդոն ընդգծել է, որ իր հայրենակցի խաղը պետք է տեսնել նաև մարզումների ժամանակ. «Այն, ինչ անում է Մեսսին, պարզապես անհավանական է, նա չի դադարում զարմացնել ինձ: Սա իսկական հրաշք է:
Ես լսել եմ, որ Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյան չի համարձակվում խնդրել նրա մարզաշապիկը, մինչդեռ ես արդեն երեք անգամ խնդրել եմ: Դրանցից երկուսն արդեն նվիրել եմ ընկերներիս, իսկ մեկը` նրա ինքնագրով, թողել եմ ինձ», - հայտարարել է Բիլարդոն: