Բարսելոնան հաղթեց Գրանադային. Մեսսին` ռեկորդի հեղինակ
Հեղինակ: Admin |
Նախորդ տուրում "Ռեալի" կողմից երկու միավորի կորուստը նոր դրական լիցքեր էր հաղորդել "Բարսելոնային" և Գվարդիոլայի սաներն արդեն առաջին կեսում երկու գնդակ խփեցին Խավիի և Մեսսիի ջանքերով:
Բայց հանգստից տասը րոպե անց հյուրերը Մայնցի հարվածից հետո անակնկալի բերեցին Վալդեսին: Իսկ խաղավարտից 28 րոպե առաջ Սիկեյրան անվրեպ իրացրեց 11 մետրանոցը և ինտրիգը հասավ գագաթնակետին:
Սակայն հյուրերի ուրախությունը երկար չտևեց: Մեսսին գեղեցիկ ոճով առաջ մղեց իր թիմին և միևնույն ժամանակ սահմանեց ակումբի նոր ռեկորդ՝ խփելով իր 233-րդ գոլը "Բարսայի" կազմում` այդ ցուցանիշով գերազանցելով Ջուլիո Սեզար Ռոդրիգեսի սահմանած ռեկորդը: Հանդիպման 82 րոպեին Տելիոյի հարվածը հասավ նպատակին, իսկ քիչ անց Մեսսին ձևակերպեց հեթ-տրիկ:
Խաղի ամենավերջին րոպեներին Ալվեսը հեռացվեց խաղադաշտից, քանի որ խախտեց կանոնները սեփական տուգանայինում, իսկ Սիկեյրան ևս մեկ անգամ հստակ իրացրեց 11 մետրանոցը: