Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստները, մարտի 28-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Միլանի» հետ արտագնա հանդիպումից հետո, չեն կարողանա վերադառնալ Իսպանիա' գործադուլի պատճառով, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:
«Կապտանռնագույնների» ղեկավարությունը արդեն պայմանավորվել է «Միլանի» հետ և «Բարսելոնան» մի քանի օր կմարզվի «ռոսոներիների» մարզաբազայում' «Միլանելոյում», որը 50 կիլոմետր է հեռու Միլանից:
Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպումից հետո, ապրիլի 1-ին' «Բարսան» կխաղա «Ատլետիկի» հետ: