ԱՏԼԵՏԻԿՈՆ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է ԱՏԱԼԱՆՏԱՅԻ ՀԱՐՁԱԿՎՈՂԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Հեղինակ: Admin |
Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է «Ատալանտայի» հարձակվող Գերման Դենիսի ծառայություններով, տեղեկացնում է TribalFootball.com-ը:
Դենիսի տրանսֆերը պատկանում է «Ուդինեզեին», իսկ «Ատալանտայի» ղեկավարությունը մտադիր է գնել այն:
«Ատլետիկոյի» մոտ Դենիսին ձեռք բերելու ցանկություն առաջացավ այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ մրցաշրջանի ավարտից հետո մադրիդյան ակումբից կարող է հեռանալ թիմի առաջատար Ռադամել Ֆալկաոն: