Համաշխարհային լրատվամիջոցները ողողված են Մեսսիին նվիրված մեծարման և գովեստի խոսքերով: Բոլորը հիացած են Լեոյի պենտա - տրիկով:
Գվարդիոլայի, Պեդրոյի, Ֆյոլլերի և Ռոսելի խոսքերը սառցասարի միայն վերին մասն են կազմում, իսկ ներքևում մնացած մասը ներկայացնում ենք այժմ:
Եվրոպա
L'Equipe. "Մեսսի, Մեսսի, Մեսսի, Մեսսի, Մեսսի":
Gazzetta dello Sport. "Բարսայի շոուն, Մեսսիի *մանիտան": (*Իսպանիայում 5 - 0 հաշվով հաղթանակներն այդպես են անվանում)
Corriere dello Sport. "Մեսսի` լեգենդի 5 գոլերը":
Bild. "Ֆուտբոլի արքան` Մեսսի":
Kicker. "Ռեկորդային անհաջողություն, Մեսսին ջարդում է Բայերին":
Daily Mirror. "Այլ մոլորակի 5 աստղերը":
The Telegraph. "Մեսսին պատմություն է կերտում Չեմպիոնների լիգայում":
Արգենտինա
Ole. "Նա խփեց 5 գոլ! Գերմանիայի արծաթե մեդալակրին: 2 գոլ նա խփեց դարպասապահի վրայով և նա շարունակում է ռեկորդներ գրանցել":
Muy de Buenos Aires. "Ավելին, քան *Դիեգո": (*Ի նկատի ունի Մարադոնային)
Բրազիլիա
Folha de Sao Paulo. "Մեսսի 5 х Նեյմար 3":
Մեքսիկա
Record. "Մեսսին դարձել է 5 - րդ Աստվածը":
Eco. "Եթե կային ինչ - որ կասկածներ, թե ո՞վ է եղել աշխարհի լավագույն ֆուտբոլիստը մինչ այսօր, ապա Մեսսի տվեց դրա պատասխանը Բայերի դարպասը խփած 5 գոլով":
Կոլումբիա
El Universal. "Գալիս են Մեսսիի 5 գոլերը, արգենտինացու ջախջախիչ ռեկորդը":
Հոնդուրաս
Diez. "Մեսսիի 5 - րդ սինֆոնիան":
Սալվադոր
El Grafico. "Աստվածային մանիտան":
Պերու
El Libero. "Այլ աշխարհից":
Իսպանիա
Sport. "Աստծու մանիտան":
Mundo Deportivo. "Աստծու ձեռքը":
El 9Esportiu. "Այլմոլորակայինը":
MARCA. "Աստծու մանիտան":
Ֆուտբոլային աշխարհի մարդիկ նույնպես ապշահար են եղել
ՈՒեյն Ռունին ասել է. "Մեսսիի դաժան կատակը, նա լավագույնն է բոլոր ժամանակներում":
Ռադամեր Ֆալկաոն հարցրել է. "Սա Չեմպիոնների լիգայի խաղ էր, թե՞ Play Station - ի հանդիպում Մեսսիի կատարմամբ: Անհավանական է! Եթե նա 6 գոլ խփեր, երկու՞ հատ գնդակ էր տանելու":
Բարսելոնայի նախկին խաղացող Րիվալդոն ասել է. "Սա պարզապես ֆանտաստիկա է, ՖԻՖԱ - ն պետք է առանձին մրցանակ սահմանի Մեսսիի համար":
Ապշահար Մարեսկան էլ նշել է. "Ես չեմ կարողանում հասկանալ, թե ո՞վ է ավելի լավը: Պելե՞, Մարադոնա՞, Պլատինի՞: Բոլորն էլ մեծագույն խաղացողներ են: Մեսսի՞: Նա հրեշ է":