Բարսելոնի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հերքել է այն բոլոր լուրերը, ըստ որոնց` պատրաստվում է գլխավորել մեքսիկական «Գվադալահարա» ակումբը: Այս մասին գրում է Goal.com-ը: «Ես Մեքսիկայում եղել եմ շատ վաղուց և մոտ ժամանակներս այնտեղ վերադառնալ չեմ պատրաստվում: Մեքսիկայի առաջնությունում կան լավ ֆուտբոլիստներ, և Յոհան Կրուիֆն առանց իմ օգնության կարող է մեծ օգուտ տալ տեղի ֆուտբոլին»,- ասել է Գվարդիոլան: