ՎԱԼԴԱՆՈ. «ՄԵՍՍԻՆ ԴԵՌԵՎՍ ՄԱՐԱԴՈՆԱՅԻ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՉԻ ՀԱՍԵԼ»
Հեղինակ: Admin |
Մադրիդի «Ռեալի» նախկին մարզական տնօրեն Խորխե Վալդանոն, այն կարծիքի է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին դեռևս չի հասել արգենտինական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնային, տեղեկացնում է TribalFootball.com-ը:
«Եթե մենք Մեսսիին ու Մարադոնային համեմատենք, ապա կտեսնենք, որ Մարադոնան ֆիզիկապես ավելի պատրաստված է: Մյուս կողմից, Մեսսին որոշիչ դեր ունի իր թիմում, երբ գնդակը նրա մոտ է, մրցակցի դարպասին վտանգ է առաջանում: Միևնույն ժամանակ, Մեսսին դեռևս Մարադոնայի մակարդակին չի հասել»,- Sport-ի հետ զրույցում ասել է Վալդանոն: