Մադրիդի «Ատլետիկոյի» և Պորտուգալայի հավաքականի պաշտպան Սիլվիուն այս մրցաշրջանում այլևս չի օգնի իր թիմին ծնկի վնասվածքի պատճառով:
24-ամյա ֆուտբոլիստը ձախ ծնկի վնասվածք է ստացել, որի հետ կապված խնդիրները նրան մի քանի ամիս է անհանգստացնում են:«Վիրահատությունը շատ լավ է անցել: Մենք կարողացանք լուծել կապանների հետ կապված նրա խնդիրները»,- ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կակյքը մեջբերում է վիրաբույժ Ժոզե Կարլուս Նորոնյիի խոսքերը:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Սիլվիուն միայն հինգ խաղ է անցկացրել Իսպանիայի առաջնությունում: