«Մալագայի» հարձակվող Ռուդ վան Նիստելրոյը խոստովանել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կարող է ավարտել կարիերան:
- «Մալագան» իմ վերջին ակումբը կլինի: Շատ դժվար է այսպիսի որոշում ընդունել: Տվյալ պահին կարիերաս ավարտելու հավանականությունը 50 տոկոս է: Ես այդ մասին դեռ պետք է խոսեմ ակումբի ղեկավարության հետ:
Վերջնական որոշում կկայացնեմ ապրիլին: Առայժմ հետաձգում եմ այն: Մի քանի ամսից արդեն 36 տարեկան կլինեմ, և ամեն ինչ պետք շատ լուրջ քննարկել,- վան Նիստելրոյի խոսքերն է մեջբերում Sport1-ը:
Հիշեցնենք, որ հոլանդացի հարձակվողը «Մալագա» էր տեղափոխվել անցած ամռանը: