«Վիլյառեալի» իտալացի հարձակվող Ջուզեպե Ռոսին կարող է տեղափոխվել «Ռոմա», տեղեկացնում է TribalFootball.com-ը:
«Թերթերում գրած Ռոսիի գինը` 15 միլիոն եվրոն ճիշտ չէ: Նրա ստույգ գինը 20 միլիոն եվրո է: Ես շատ եմ զրուցել Ջուզեպեի հետ «Ռոմայի» մասին: Նա իրոք հավանում է Էնրիկեի փիլիսոփայությունը: Նրանք հարգանքի են արժանի, քանի որ ունեն հզոր թիմ: Ես ճանաչում եմ Ֆրանկո Բալդինիին և Վալտեր Սաբատինիին բավական երկար ժամանակ: Նրանք հիանալի գիտեն ֆուտբոլը»,- Paginegiallorosse.com-ի հետ զրույցում ասել է Ջուզեպե Ռոսիի գործակալՖեդերիկո Պաստորելոն: