Բարև Ձեզ, Гость! | Դուք մեզ հետ եք: | Ավելացնել նորություն | Իմ պրոֆիլը | Ելք
Հաջորդ խաղը
Նախորդ խաղը

VS
24.03.2012 / (21:00)
Լա լիգա



1-1
22.03.12, (01:00)
Լա լիգա





Պեպ Գվարդիոլա. Սա ճշմարտության պահն է
Հեղինակ: Admin |

Խոսեպ Գվարդիոլան կարծում է, որ մրցաշրջանի այս հատվածում յուրաքանչյուր խաղ առանցքային է: Նա երկրպագուներին խնդրել է օգնել թիմին Միլանի դեմ խաղերում և անդրադարձել է Էրիկ Աբիդալին:

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում Բարսան մրցելու է Միլանի հետ: Թիմը դուրս է եկել Կոպա Դել Ռեյի եզրափակիչ, որտեղ հանդիպելու է Բիլբաոյի Ատլետիկին, իսկ Լա Լիգայում Ռեալից հետ է մնում 10 միավորով: Այս իրավիճակում Գվարդիոլան նշում է. "Սա ճշմարտության պահն է": Նա գիտակցում է, որ "հետդարձի ճանապարհ չկա": Չնայած Պեպը գտնում է, որ թիմը լավ մարզավիճակում է, այդուհանդերձ նա ընդգծում է, որ "դա պետք է կրկին ապացուցենք վաղը":



Նախախաղյա մամլո ասուլիսը կայացավ Չեմպիոնների լիգայի վիճակահանությունից հետո, ուստի Պեպը ստիպված է անդրադառնալ նաև այդ իրադարձությանը. "Մրցելու ենք Միլանի դեմ, որը պատմության մեջ եվրոպական լավագույն թիմերից մեկն է և այժմ ունի ֆանտաստիկ խաղացողներ: Շատ ծանր, բայց միևնույն ժամանակ գեղեցիկ խաղեր են լինելու: Ամեն անգամ, երբ մենք չեմպիոն ենք հռչակվել, հաղթահարել ենք լավագույն թիմերի արգելքները: Մենք գործող չեմպիոններն ենք և, եթե ցանկանում ենք պահել այդ տիտղոսը, պետք է հաղթենք լավագույններին":



Խնդրում է երկրպագուների աջակցությունը



Գվարդիոլան, ով նախընտրում էր հանդիպել մի մրցակցի, ում հետ այս մրցաշրջանում դեռ չի խաղացել, ասել է. "Մենք ունենալու ենք բոլորի օգնության կարիքը, ամենից առաջ պատասխան խաղում: Դա կլինի ահավոր ծանր 1/4 եզրափակիչ, քանզի Միլանը շատ ուժեղ թիմ է բոլոր առումներով: Թող երկրպագուները մի լավ լարեն իրենց պատասխան խաղից առաջ, քանի որ լավ արդյունքի համար մեզ շատ պետք կգա նրանց աջակցությունը":



"Աբիդալը շատ թանկ անձնավորություն է"



Գվարդիոլան խոսել է նաև Աբիդալի մասին. "Գիտեինք, որ, հնարավոր է, սա կրկնվեր: Նա գիտի, որ մենք բոլորս նրա կողքին ենք, քանզի Աբիդալը շատ թանկ անձնավորություն է մեզ համար: Ամենակարևորն այժմ այս հիվանդությանը բուժում գտնելն է, որպեսզի նա շարունակի ապրել: Այսպիսին է կյանքը, նա պետք է պայքարի դրա դեմ: Այժմ նա հիվանդ է ու պետք է բուժել նրան":



Պեպը շարունակել է. "Աբիդալն իրեն արտակարգ է պահում: Նա մեզ շատ բան է սովորեցրել, բայց ես ենթադրում եմ, որ հոգու խորքում նրա համար շատ դժվար է: Նրան այդքան սիրում են, քանի որ նա վաստակել է այդ սերը: Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում Նոու Կամպի երկրպագուների ծափողջույններն ամենազարմանալի երևույթներից էր, որ ես երբևե տեսել եմ: Նա շատ լավ մարդ է: Նրան սիրում են թիմի ներսում: Կարծում եմ, որ դա նրան մեծ ուժ կտա, որպեսզի նա կարողանա անցնել այս ամենի միջով": "Ես մինչ այժմ էլ ապշած եմ, թե ինչպես Աբիդալը կարողացավ նման պատրաստակամություն, ակումբի ու խաղընկերների նկատմամբ հարգանք դրսևորել", - խոստովանել է Բարսայի գլխավոր մարզիչը և ավելացրել. "Եթե նրան մնար, ապա նա հենց վաղը կխաղար":



Վերջում Գվարդիոլան նշեց, որ մի քանի շաբաթ առաջ Աբիդալի հետ պայմանագրի երկարաձգումը "ցույց տվեց, թե ինչու է այս ակումբն այսքան առանձնանում մնացածից և համարվում մեծագույն: Արժե շնորհավորել ղեկավարներին նման արարքի համար: Նրանք ցույց տվեցին, թե ինչ լավ են այստեղ անում ամեն ինչ:







Մեկնաբանություններ

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Email:
Գաղտնաբառ *:



 ՏՈՒՐ

24/03/12 21:00 Մալյորկա : Բարսելոնա 24/03/12 23:00 ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ : Ռեալ Սոսյեդադ 25/03/12 01:00 Խետաֆե : Վալենսիա 25/03/12 14:00 Սարագոսա : Ատլետիկո Մադրիդ 25/03/12 18:00 Լևանտե : Օսասունա 25/03/12 18:00 Էսպանյոլ : Մալագա 25/03/12 20:00 Ատլետիկ Բիլբաո : Սպորտինգ 25/03/12 21:45 Ռայո Վալեկանո : Վիլյառեալ 25/03/12 21:45 Բետիս : Ռասինգ 26/03/12 23:00 Գրանադա : Սևիլիա


Ո՞վ Կդառնա Լա Լիգայի հաղթող:
Պատասխաններ: 391



Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
  "Ով է մեզ այսօր այցելել"