Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» մրցելու է մրցաշարում պայքարը շարունակող ամենահամեստ թիմի` ԱՊՕԷԼ-ի հետ ու կիսաեզրափակիչում «Արքայական» թիմի հայտնվելը առավել քան հավանական է:
Կիսաեզրափակիչի արգելքը հաղթահարելու դեպքում «Ռեալը» մրցելու է «Օլիմպիկ»-«Բավարիա» զույգի հաղթողի հետ: Այս դիմակայությունում ֆավորիտ է համարվում գերմանական ակումբը, որի վերաբերյալ արտահայտվել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
Չեմպիոնների լիգայում 2 անգամ հաջողության հասած պորտուգալացին նշել է, որ մյունխենցիները հաղթողի գլխավոր ֆավորիտներից են:
«Բավարիան» կարող է հաղթել ցանկացած մրցակցի, որը մնացել է մրցաշարում: Ես նրան գնահատում եմ որպես Չեմպիոնների լիգայի շատ լուրջ հավակնորդի»,-Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է Eurosport-ը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը մայիսին կայանալու է հենց «Բավարիայի» հարկի տակ` Մյունխենի «Ալյանս-Արենայում»: