Բարև Ձեզ, Гость! | Դուք մեզ հետ եք: | Ավելացնել նորություն | Իմ պրոֆիլը | Ելք
Հաջորդ խաղը
Նախորդ խաղը

VS
24.03.2012 / (21:00)
Լա լիգա



1-1
22.03.12, (01:00)
Լա լիգա





Մարզադպրոցն ընդդեմ փողի
Հեղինակ: Admin |

Ապրիլին կայանալու է հերթական Էլ Կլասիկոն: Դա պարզ էր շատ վաղուց, սակայն վերջերս տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի վիճակահանության արդյունքում պարզ դարձավ, որ մայիսի 19 - ին հնարավոր է կայանա պատմության մեջ ամենալարված, ամենակարևոր, ամենահետաքրքիր Էլ Կլասիկոն` Ռեալն ու Բարսան կարող են խաղալ եզրափակչում:

Դեռ չի մեկնարկել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլը, սակայն ֆուտբոլային աշխարհն արդեն խոսում է հնարավոր ֆանտաստիկ եզրափակչի մասին` Ռեալ Մադրիդ - Բարսելոնա: Պատճառն ակնհայտ է` այսօր Եվրոպայում հենց այս 2 թիմերն են եղանակ ստեղծում: Մադրիդցիներն ու կատալոնացիները ֆուտբոլային մրցասպարեզում ունեն միևնույն ձգտումները, դա ոչ ոք չի հերքի: 2 - ն էլ ցանկանում են հաղթել ամեն ինչ: Սակայն լիովին տարբեր են այդ ձգտումներն իրականացնելու Ռեալի ու Բարսայի միջոցները:



Եթե Մադրիդի Ռեալում մարզադպրոցին քիչ ուշադրություն է դարձվում, ապա Բարսելոնայում հենց մարզադպրոցն է համարվում ակումբի հաղթանակի բանալին: Մինչ կատալոնացիները տարիներ շարունակ կառուցում և կատարելագործում էին ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը, մադրիդցիները մեծ գումարներ էին վատնում տվյալ ժամանակի գերաստղային խաղացողներին գնելու և չեմպիոնական թիմ կառուցելու համար: Ինչ խոսք, նրանց դա շատ անգամներ հաջողվեց: Սակայն 20 - րդ դարի վերջում ու 21 - րդ դարի անցած շուրջ 10 տարիներում Բարսելոնան ապացուցեց, որ ոչ պակաս ու նույնիսկ ավելի արդյունավետ է սեփական մարզադպրոցի վրա հույս դնելը:



Եվ ահա այս թիմերը համաշխարհային ֆուտբոլի գագաթին են և պատրաստվում են ճակատամարտին, որը չի կարելի անվանել "հերթական": Այս մեկը, եթե իհարկե կայանա, լինելու է, թերևս, ամենակարևորը բոլոր ժամանակներում: Պատճառն ամենևին էլ այն չէ, որ խաղարկվելու է Չեմպիոնների լիգայի գավաթը: Պատճառն ավելի խորն է: Լա Մասիայի գերաստղային խաղացողներից կազմված թիմը մրցելու է Ֆլորենտինո Պերեզի հերթական բազմամիլիոնանոց տրանսֆերային քաղաքականության արդյունքում կազմավորված թիմի դեմ: Իրար են բախվելու ֆուտբոլային 2 գաղափարախոսություններ: Այլ կերպ ասած` մարզադպրոցն ընդդեմ փողի....







Մեկնաբանություններ

Անուն *:
Email:
Գաղտնաբառ *:



 ՏՈՒՐ

24/03/12 21:00 Մալյորկա : Բարսելոնա 24/03/12 23:00 ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ : Ռեալ Սոսյեդադ 25/03/12 01:00 Խետաֆե : Վալենսիա 25/03/12 14:00 Սարագոսա : Ատլետիկո Մադրիդ 25/03/12 18:00 Լևանտե : Օսասունա 25/03/12 18:00 Էսպանյոլ : Մալագա 25/03/12 20:00 Ատլետիկ Բիլբաո : Սպորտինգ 25/03/12 21:45 Ռայո Վալեկանո : Վիլյառեալ 25/03/12 21:45 Բետիս : Ռասինգ 26/03/12 23:00 Գրանադա : Սևիլիա


Ո՞վ Կդառնա Լա Լիգայի հաղթող:
Պատասխաններ: 391



Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
  "Ով է մեզ այսօր այցելել"