Կասիլյաս.Ռոնալդուի վիճակագրությունն ուղղակի ապշեցնում է:
Հեղինակ: Admin |
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը հիացած է թիմի պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանո Ռոնալդուի ցուցադրած խաղով:
«Ես երբեք չեմ տեսել մեկին, ով խաղա նման մակարդակով: Ռոնալդուի վիճակագրությունն ուղղակի ապշեցնում է: Ճիշտն ասած չէի մտածում, որ նա այսքան շուտ կսկսի նման ֆուտբոլ ցուցադրել և դառնալ թիմի համար այսքան կարևոր դեմք:
Նա արդեն գերազանցել է այնպիսի ֆուտբոլիստների, որոնցից են օրինակ' բրազիլացի Ռոնալդոն: Հույս ունեմ, որ «Եվրո-2012»-ում նա Իսպանիայի հավաքականի դեմ խաղերում այլևս չի լինի այժմյան մարզավիճակում»,- ասել է Կասիլյասը: