Բարև Ձեզ, Гость! | Դուք մեզ հետ եք: | Ավելացնել նորություն | Իմ պրոֆիլը | Ելք
Հաջորդ խաղը
Նախորդ խաղը

VS
24.03.2012 / (21:00)
Լա լիգա



1-1
22.03.12, (01:00)
Լա լիգա





ԿԱԿԱ. «ՄՈՈՒՐԻՆՅՈՅԻՑ ՇԱՏ ԲԱՆ ԵՄ ՍՈՎՈՐԵԼ»
Հեղինակ: Admin |

Բրազիլացին գովեստի խոսքեր է ասել Մոուրինյոյի հասցեին ու ընդգծել է իրենց թիմում տիրող հիանալի մթնոլորտը:

ՉԼ-ի պատճառած լարվածությունը հաճելի՞ է:

ՉԼ-ի խաղերը միշտ էլ բարդ են լինում: Երբ հաջորդ փուլի ուղեգիրը որոշվում է միայն երկու խաղով, անհանգստությունն ու հուզմունքը մեծ է: Ընդհանրապես, ՉԼ-ին մասնակցելը ֆանտաստիկ զգացողություններ է առաջացնում: Այս մրցաշարը մեծ նպատակ է մեզ համար,փորձում ենք հաղթել բոլոր խաղերում:

Ի՞նչ հիշողություններ ունեք Գլազգոյի եզրափակչում Զիդանի խփած գոլի հետ կապված:

Լավ հիշողություններ ունեմ: Ես պատրաստվում էի 2002թ. Աշխարհի առաջնությանը և դիտում էի այդ եզրափակիչը, որին մասնակցում էին Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներից Ռոբերտո Կառլոսն ու Լուսիոն, որը խաղում էր «Բայերում»: Շատ յուրահատուկ ու հուզառատ հանդիպում էր, որի ընթացքում Զիզուն ցուցադրեց իր որակը:

Մոուրինյո՞ն է ձեզ հետ երբևէ աշխատած լավագույն մարզիչը:

Վստահ կարող եմ ասել, որ լավագույններից մեկն է: Ամեն մարզչից մի նոր բան ես սովորում: Մոուրինյոյից արդեն շատ բան եմ սովորել, այդ պատճառով նրան աշխարհի լավագույն մասնագետներից մեկն եմ համարում:

Հանդերձարանում տիրող ներդաշնակ հարաբերությունները ազդու՞մ են թիմի խաղի վրա:

Այո, հանդերձարանում հիանալի մթնոլորտ է տիրում: Թիմը շատ միասնական է, ինչը լավ ազդեցություն է ունենում մեր խաղի վրա: Չես կարող հաղթել Լա լիգան ու ՉԼ-ն միայն 11 ֆուտբոլիստի կամ երկու աստղի շնորհիվ: Հաղթանակների կարող ես հասնել 15-18 միասնական ֆուտբոլիստների միջոցով:

Շատ լավ եք համագործակցում Օզիլի հետ:

Ինձ համար միայն հաճույք է նրա կողքին խաղալը, քանի որ Օզիլը մեծ ֆուտբոլիստ է: Հեշտ է համագործակցել նրա հետ, որովհետև խելացի խաղացող է: Լավ գիտենք, թե ինչպես միասին արդյունավետ գործենք խաղադաշտում:

Ո՞րն է «ԲԿՄԱ»-ի գլխավոր սպառնալիքը:

«ԲԿՄԱ»-ն ամբողջական թիմ է, արագ խաղացողներ ունի: Նրանք Մոսկվայում մեզ համար բազում դժվարություններ ստեղծեցին: Կարծում եմ՝ պետք է շատ զգոն լինենք, քանի որ այս թիմը կարող է խնդիրներ ստեղծել մեզ համար:

Որո՞նք են հաջորդ փուլ անցնելու ձեր գլխավոր բանալիները:

Անկախ նախորդ խաղի արդյունքից խաղադաշտ ենք դուրս գալու հաղթելու համար: Մենք միշտ էլ այս մտադրությամբ ենք ներկայանում: «Ռեալը» միշտ ձգտում է հաղթել: Սեփական խաղադաշտի գործոնը ևս շատ կարևոր է: Մեզ ամբողջ խաղի ընթացքում աջակցելու են մեր երկրապգուները, ինչը անչափ կարևոր է թիմի համար: Անկախ ամեն ինչից, խաղալու ենք մեր խաղը՝ համառությամբ, ստեղծագործ մտքով:

Ո՞ր թիմերն են ՉԼ-ն հաղթելու ձեր ֆավորիտները:

«Ռեալը», «Միլանը» և «Բարսելոնան» այն թիմերն են, որ եզրափակիչ հասնելու մեծ հնարավորություններ ունեն: Բայց ամենաշատը հավատում եմ մեր հաջողությանը, քանի որ հատկապես այտ տարի ՉԼ-ում կարևոր նվաճման հասնելու բոլոր նախադրյալներն ունենք:

Կհայտնվե՞ք հաջորդ փուլում:

Հարգելով «ԲԿՄԱ»-ին՝ հավատում եմ, որ կկարողանանք հաղթահարել նրանց արգելքը:







Մեկնաբանություններ

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Email:
Գաղտնաբառ *:



 ՏՈՒՐ

24/03/12 21:00 Մալյորկա : Բարսելոնա 24/03/12 23:00 ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ : Ռեալ Սոսյեդադ 25/03/12 01:00 Խետաֆե : Վալենսիա 25/03/12 14:00 Սարագոսա : Ատլետիկո Մադրիդ 25/03/12 18:00 Լևանտե : Օսասունա 25/03/12 18:00 Էսպանյոլ : Մալագա 25/03/12 20:00 Ատլետիկ Բիլբաո : Սպորտինգ 25/03/12 21:45 Ռայո Վալեկանո : Վիլյառեալ 25/03/12 21:45 Բետիս : Ռասինգ 26/03/12 23:00 Գրանադա : Սևիլիա


Ո՞վ Կդառնա Լա Լիգայի հաղթող:
Պատասխաններ: 391



Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
  "Ով է մեզ այսօր այցելել"