Բարև Ձեզ, Гость! | Դուք մեզ հետ եք: | Ավելացնել նորություն | Իմ պրոֆիլը | Ելք
Հաջորդ խաղը
Նախորդ խաղը

VS
24.03.2012 / (21:00)
Լա լիգա



1-1
22.03.12, (01:00)
Լա լիգա





Գվարդիոլան խաղից առաջ
Հեղինակ: Admin |
Գվարդիոլան խաղից առաջՉնայած, որ միավորների տարբերությունը Ռեալից այժմ 6 - ն է, Գվարդիոլան շարունակում է զգույշ խոսել և նշում է, որ մնացած հանդիպումներում հաղթելն ամենևին էլ հեշտ չի լինելու:

Ընդամենը 1 շաբաթի ընթացքում Ռեալից ունեցած միավորների տարբերությունը 10 - ից նվազեց ու հասավ 6 - ի: Բայց իր նախախաղյա մամլո ասուլիսում Գվարդիոլան ասել է. "Մնացած 10 խաղերում հաղթելը հասարակ խնդիր չէ: Մենք մրցելու ենք թիմերի դեմ, որոնք շատ բաների համար են պայքարում: Այս իրավիճակից պատվով դուրս գալու միակ ձևը մեր աշխատանքի վրա կենտրոնանալն է: Կփորձենք մշտապես բարձր մակարդակի խաղ ցուցադրել ու մեր աշխատանքը կատարել": "Ես շարունակում եմ մտածել, որ 6 միավորի տարբերությունը Ռեալից շատ մեծ է հաղթանակի հասնելու համար", - ավելացրել է Բարսայի գլխավոր մարզիչը:



"Իրավիճակը չի փոխվում"



Միաժամանակ Գվարդիոլան վստահում ու հավատում է իր թիմին. "Ես հավատում եմ, որ մենք չենք սխալվի: Կային պահեր, երբ մենք առաջատարից հետ էինք մնում 13 միավորով և պետք է անպայման հաղթեինք: Իրավիճակը ոչնչով չի փոխվում, մենք ամեն դեպքում պետք է հաղթենք": Պեպը գոհ է ընթացիկ մրցաշրջանից. "Գիտենք, որ կատարել ենք մեր պարտականությունները: Պայքարել ենք և փրձել լավ արդյունքներ գրանցել բոլոր խաղադաշտերում: Հենց դա է մեզանից պահանջվում: Այս պահին արդեն 3 տիտղոս ունենք մեր հաշվին այս մրցաշրջանում և կփորձենք ևս մի քանիսը նվաճել":



15 ակումբի սաներ



Առաջիկա խաղում Բարսելոնան լուրջ կորուստներ ունի պաշտպանական գծում, բայց Գվարդիոլան հանգիստ է. "Մոնտոյան հոյակապ եզրային է, իսկ Մունիեսան հարմարվել է նաև եզրային պաշտպանի դիրքին.... Խաղին հայտավորված 19 ֆուտբոլիստներից 15 - ն ակումբի սաներ են: Սա է մեր հաղթաթուղթը: Կփորձենք լավ խաղալ ու հաղթել":



Ծանր մարզադաշտ



Մալյորկան գլխավորել է Իսպանիայում բավական մեծ հարգանք վայելող Խոակին Կապարոսը, ու մասին Պեպն ասել է. "Իր գլխավորած բոլոր թիմերում Կապարոսը թողնում է իր հետքը: Նրա թիմերը ճանաչելի են խաղադաշտում": Գվարդիոլան, ով մրցակցին համարում է "ագրեսիվ, մեծ ձգտումներ ունեցող և դինամիկ թիմ", վերջում հիշեցրել է, որ "Իբերոսթար մարզադաշտը միշտ էլ ծանր է եղել հյուրընկալվող թիմերի համար":






Մեկնաբանություններ

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Email:
Գաղտնաբառ *:



 ՏՈՒՐ

24/03/12 21:00 Մալյորկա : Բարսելոնա 24/03/12 23:00 ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ : Ռեալ Սոսյեդադ 25/03/12 01:00 Խետաֆե : Վալենսիա 25/03/12 14:00 Սարագոսա : Ատլետիկո Մադրիդ 25/03/12 18:00 Լևանտե : Օսասունա 25/03/12 18:00 Էսպանյոլ : Մալագա 25/03/12 20:00 Ատլետիկ Բիլբաո : Սպորտինգ 25/03/12 21:45 Ռայո Վալեկանո : Վիլյառեալ 25/03/12 21:45 Բետիս : Ռասինգ 26/03/12 23:00 Գրանադա : Սևիլիա


Ո՞վ Կդառնա Լա Լիգայի հաղթող:
Պատասխաններ: 391



Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
  "Ով է մեզ այսօր այցելել"