Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Գրանադայի» հետ հանդիպումից հետո (5:3) գովեստի խոսքեր է ասել Լիոնել Մեսսիի հասցեին, ով այս խաղում հեթ-տրիկ ձևակերպեց և նոր ակումբային ռեկորդ սահմանեց:
Այն հարցին, թե արդյոք նրան կարելի՞ է դասել սպորտային գերաստղերի կողքին, ինչպիսին օրինակ բասկետբոլում Մայքլ Ջորդանն է, Գվարդիոլան պատասխանել է. «Միգուցե: Պատմությանը շատ քիչ անուններ են հայտնի, որոնք այսչափ գերիշխում են սպորտում:
Մեսսին լավագույնն է և ամեն երեք օրը մեկ նա ապացուցում է դա: Ներողություն եմ խնդրում մյուսներից, բայց այս տղան իրոք տարբերվում է: Ցավում եմ նրանց համար, ովքեր մրցակցում են Մեսսիի հետ տիտղոսի համար, դա անհնար է: Այս տղան լավագույնն է»,-Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Goal.com-ը: