Դանիել Ալվեշ. Մեսսին դեռ 3-4 տարի արժանանալու է Ոսկե գնդակին
Հեղինակ: Admin |
Բարսելոնայի» պաշտպան Դանիել Ալվեշը համոզված է, որ իր թիմի խաղընկեր Լիոնել Մեսսին առաջիկա մի քանի տարիներին կշարունակի արժանանալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:
«Եթե որևէ գերբնական երևույթ տեղի չունենա, Մեսսին դեռ 3-4 տարի կստանա «Ոսկե գնդակը»: Հենց այդ պատճառով ես այլ մրցանակներ կսահմանեի այլ դիրքերում հանդես եկող ֆուտբոլիստների համար», - ասել է Ալվեշը:
Հիշեցնենք, որ Մեսսին արդեն երեք տարի անընդմեջ արժանանում է այդ հեղինակավոր մրցանակին: