Բարև Ձեզ, Гость! | Դուք մեզ հետ եք: | Ավելացնել նորություն | Իմ պրոֆիլը | Ելք
Հաջորդ խաղը
Նախորդ խաղը

VS
24.03.2012 / (21:00)
Լա լիգա



1-1
22.03.12, (01:00)
Լա լիգա





Չավին 100000 եվրո կնվիրաբերի Կարմիր խաչին
Հեղինակ: Admin |

Մինչ այսօրվա խաղի մեկնարկը, Չավի Էրնանդեզն ՈՒԵՖԱ - ի կողմից 100000 եվրոյի կտրոն կստանա` որպես տարվա խորհրդանշական հավաքականի ավագ:

Այսօր երեկոյան, մինչ Բարսելոնա - Բայեր Լևերկուզեն խաղի մեկնարկը, ՈՒԵՖԱ Գործադիր կոմիտեի անդամ Պետեր Ժիլյերոնն անձամբ Չավիին կտա 100000 եվրոյի կտրոնը: Էրնանդեզը 2011 թվականի ՈՒԵՖԱ - ի խորհրդանշական հավաքականի ավագն է: Իր հերթին, խաղացողն այդ ողջ գումարը կնվիրաբերի Կարմիր խաչի նախաձեռնած "Ստացիր միավորներ Կարմիր խաչի համար" ակցիային, որի նպատակն է օգնել Աֆղանստանում ականների պայթյուններից տուժած մարդկանց:



Չավին հպարտ է



Չավին խոստովանել է, որ "մեծ պատիվ է լինել խորհրդանշական հավաքականի մի մասնիկը, առավելևս` ավագը: Ես շատ ուրախ եմ, որ ներկայացնում եմ եվրոպական և համաշխարհային ֆուտբոլը: Այս անգամ մենք օգնում ենք մարդկանց, ովքեր բոլորից շատ ունեն դրա կարիքը: Դա ինձ հպարտությամբ է լցնում": Էրնանդեզն ավելացրել է. "Իսկապես կարևոր է օգնել նրանց: Մենք` ֆուտբոլիստներս, շատ արտոնյալ մարդիկ ենք, ովքեր անում են այն, ինչ իրենց դուր է գալիս: Ֆուտբոլիստ լինելն իմ մասնագիտությունն է, բայց դա նաև իմ սիրելի զբաղմունքն է: Շատ հպարտ եմ, որ կարող եմ օգնել կարիքավոր մարդկանց":



Մեծ քանակի ձայներ



Հիշեցնենք, որ խորհրդանշական հավաքականը որոշվել է ՈՒԵՖԱ - ի պաշտոնական կայքում անցկացված հարցման միջոցով: Չավիի օգտին քվեարկել են 262027 ֆուտբոլասերներ, որոնցից շուրջ 100000 - ն Էրնանդեզին պատկերացրել են ավագի դերում: Բացի նրանից, Բարսայից խորհրդանշական հավաքականում են ընդգրկվել Պիկեն, Ալվեսը, Ինիեստան ու Մեսսին, իսկ Գվարդիոլան ընտրվել է այդ թիմի գլխավոր մարզիչ:








Մեկնաբանություններ

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Email:
Գաղտնաբառ *:



 ՏՈՒՐ

24/03/12 21:00 Մալյորկա : Բարսելոնա 24/03/12 23:00 ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ : Ռեալ Սոսյեդադ 25/03/12 01:00 Խետաֆե : Վալենսիա 25/03/12 14:00 Սարագոսա : Ատլետիկո Մադրիդ 25/03/12 18:00 Լևանտե : Օսասունա 25/03/12 18:00 Էսպանյոլ : Մալագա 25/03/12 20:00 Ատլետիկ Բիլբաո : Սպորտինգ 25/03/12 21:45 Ռայո Վալեկանո : Վիլյառեալ 25/03/12 21:45 Բետիս : Ռասինգ 26/03/12 23:00 Գրանադա : Սևիլիա


Ո՞վ Կդառնա Լա Լիգայի հաղթող:
Պատասխաններ: 391



Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
  "Ով է մեզ այսօր այցելել"