Ատլետիկի» գլխավոր մարզիչ Մարսելո Բյելսան իր կարծիքն է հայտնել Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կայանալիք առաջիկա հանդիպման վերաբերյալ:
«Մենք հպարտ ենք, որ կարող ենք մասնակցել նման դիմակայությանը: «Մանչեսթեր Յունայթեդում» բազում լավ ֆուտբոլիստներ կան, և մենք, անկասկած, պետք է հաշվի առնենք դա: Բայց, կարևորը, մենք պետք է օգտագործենք բոլոր այն ռեսուրսները, որ կուտակել ենք մրցաշրջանի ընթացքում», - մասնագետի խոսքերն է մեջբերում Marca-ն:
«Դրական արդյունքի հասնելու համար մենք պետք է ավելի մեծ ջանքեր գործադրենք, քան առաջնության խաղերում», - հավելել է Բյելսան:
armsport.am