Ալկանտարա. Ոմանք ականատես են եղել Պելեի և Մարադոնայի խաղին, իսկ ես` Մեսսիի
Հեղինակ: Admin |
«Բարսելոնայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան իրեն երջանիկ մարդ է համարում, հաղորդում է Championat-ը:
Նման էմոցիաների հիմք է հանդիսացել Ալկանտարայի թիմակցի` Լիոնել Մեսսիի խաղը:
«Կան մարդիկ, որոնք կարող են ասել, թե ականատես են եղել Պելեի և Մարադոնայի խաղին: Իսկ ես կարող եմ ասել, որ տեսել եմ Մեսսիի կենդանի խաղը: Մեսսին յուրահատուկ ֆուտբոլիստ է: Երբեմն փոխանցում ես նրան գնդակը և մոռանում խաղի մասին:
Պարզապես նայում ես, թե ինչ հրաշքներ է նա գործում: Նա դեռ երկար ուղի ունի անցնելու, այդ թվում` պետք է Արգենտինայի հավաքականի կազմում նվաճի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Բայց հայրենիքում նրան պետք է ավելի մեծ վստահությամբ վերաբերվեն», - հայտարարել է Ալկանտարան: