Ադրիանոն կարող է տեղափոխվել «Բավարիա» կամ «Յուվենթուս»
Հեղինակ: Admin |
Բարսելոնայի» պաշտպան Ադրիանո Կորեան հայտնվել է «Բավարիայի» և «Յուվենթուսի» ուշադրության կենտրոնում, հաղորդում է կատալոնական Sport պարբերականը:
Հավանական տրանսֆերի մանրամասներն առայժմ չեն հաղորդվում: Համաձայն աղբյուրի` ինքը` ֆուտբոլիստը դժգոհ է այն խաղաժամանակից, որը նրան տրամադրում է «Բարսելոնայի» մարզչական շտաբը:
Նշենք, որ այս մրցաշրջանում Ադրիանոն ասպարեզ է դուրս եկել 17 անգամ և դարձել է 1 գոլի հեղինակ: