Բարև Ձեզ, Гость! | Դուք մեզ հետ եք: | Ավելացնել նորություն | Իմ պրոֆիլը | Ելք
Հաջորդ խաղը
Նախորդ խաղը

VS
24.03.2012 / (21:00)
Լա լիգա



1-1
22.03.12, (01:00)
Լա լիգա





28-րդ տուր.Արդյունքներ
Հեղինակ: Admin |
28-րդ տուր.ԱրդյունքներԻսպանիայի Պրեմիերայում այսօր 28-րդ տուրի շրջանակներում զուգահեռաբար մեկնարկեցին չորս հանդիպումներ:


Մադրիդում տեղի "Ատլետիկոն" ընդունել էր Բիլբաոյի "Ատլետիկին": Նախապես մեծ հետաքրքրությամբ էր սպասվում այս հանդիպումը, բայց առաջին կեսում ոչ մի գոլ չգրանցվեց, իսկ ահա հանգստից հետո Ֆալկաոն երկու անգամ գրավեց Բիլբաոյի դարպասը: Խաղավերջում Բիլբաոյի ֆուտբոլիստները կրճատեցին հաշվի տարբերությունը, բայց այնուամենայնիվ թիմն առաջնությունում կրեց երրորդ անընդմեջ պարտությունը:


"Մեստալիայում" "Վալենսիան" ընդունել էր առաջնության ետնապահ "Սարագոսային" և արդեն 9-րդ րոպեին Պաբլո Հերնանդեսը գրավեց հյուրերի դարպասը: Խաղակեսի միջնամասում հյուրերը մնացին 10 ֆուտբոլիստով, քանի որ կարմիր քարտ ստացավ Ալվարեսը և թվաց, թե արդեն ամեն ինչ պարզ է, բայց այդպես չէին մտածում հյուրերը: Մինչև ընդմիջում Ապոնոն հստակ իրացրեց 11 մետրանոցն ու հավասարեցրեց հաշիվը, իսկ երկրորդ կեսում նույն ֆուտբոլիստն առաջ մղեց հյուրերին և, ինչպես պարզվեց, դա հաղթական գոլ էր:


Խիխոնում "Սպորտինգի" հյուրն էր "Մալյորկան": Դաշտի տերերը այս տուրից առաջ Լիգան լքողների եռյակում էին և հաղթանակը շատ անհրաժեշտ էր նրանց: Թիմերն արդյունավետ ֆուտբոլ ցուցադրեցին, որտեղ առավել հաջողակ էին "Մալյորկայի" ֆուտբոլիստները` 2:3:


"Լևանտեն", որը պայքար է մղում չորրորդ տեղի համար, հյուրընկալվել էր "Ռեալ Սոսյեդադին": Խաղի մեկնարկը ուղղակի գլխապտույտ առաջացրեց: 11-րդ րոպեին հաշիվն արդեն 1:1 էր: Կառլոս Վելան առաջ մղեց դաշտի տերերին, իսկ Բարկերոն 11 մետրանոցով հավասարեցրեց հաշիվը: Մինչեւ ընդմիջում Կոնեն առաջ մղեց հյուրերին: Հանգստից հետո հաշիվը համոզիչ դարձրեց Տորրեսը և "Լևանտեն" հաղթեց երկու գնդակի տարբերությամբ:



Ատլետիկո - Ատլետիկ` 2:1 (0:0)

1:0-Ֆալկաո՝49, 2:0-Ֆալկաո՝71, 2:1 Խավի Մարտինես՝ 90




Վալենսիա - Սարագոսա` 1:2 (1:1)

1:0-Հերնանդես՝ 9, 1:1-Ապոնո՝30 (11մ), 1:2-Ապոնո՝76,





Սպորտինգ - Մալյորկա` 2:3 (1:1)

0:1 Նունյես՝30, 1:1-Կալունգա՝38, 1:2-Պեդրո՝48(ինքնագոլ), 2:2-Բոտիա՝66, 2:3-Ալվարո՝77





Ռեալ Սոսյեդադ - Լևանտե` 1:3 (1:2)

1:0 Վելա՝5, 1:1-Բարկերո՝11 (11մ), 1:2 Կոնե՝ 44, 1:3-Տորրես՝90






Մեկնաբանություններ

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Email:
Գաղտնաբառ *:



 ՏՈՒՐ

24/03/12 21:00 Մալյորկա : Բարսելոնա 24/03/12 23:00 ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ : Ռեալ Սոսյեդադ 25/03/12 01:00 Խետաֆե : Վալենսիա 25/03/12 14:00 Սարագոսա : Ատլետիկո Մադրիդ 25/03/12 18:00 Լևանտե : Օսասունա 25/03/12 18:00 Էսպանյոլ : Մալագա 25/03/12 20:00 Ատլետիկ Բիլբաո : Սպորտինգ 25/03/12 21:45 Ռայո Վալեկանո : Վիլյառեալ 25/03/12 21:45 Բետիս : Ռասինգ 26/03/12 23:00 Գրանադա : Սևիլիա


Ո՞վ Կդառնա Լա Լիգայի հաղթող:
Պատասխաններ: 391



Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
  "Ով է մեզ այսօր այցելել"